2025-06-30 11:28
Լրատվական գործակալություններ
Չոլպոն Աթայում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպումը. Միրզոյանը չի մասնակցում
Չոլպոն Աթայում (Ղրղզստան) սկսվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
ԱԳՆ ղեկավարները կքննարկեն միջազգային, տարածաշրջանային իրավիճակը և դրա ազդեցությունը ՀԱՊԿ երկրների անվտանգության վրա։
Sputnik Ղրղզստանի փոխանցմամբ՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նիստին չի մասնակցում։
ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։ Երևանը դեռ 2024 թվականի սկզբին հայտարարեց կազմակերպությանն իր մասնակցությունը սառեցնելու մասին։
Sputnik Արմենիա