Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել. Կարապետյանի հերթական ուղերձը ՔԿՀ-ից
Հայաստանի Հանրապետությունում ուժգին հարված հասցվեց միավորող արժեքներին։ «Արմավիր» ՔԿՀ–ից հղած իր հերական` 8–րդ ուղերփձում այս մասին ասել է գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյնաը։
«Հերոսաբար կռվողները վերածվեցին դասալիքների, հերոս զինվորները՝ մեկուսացած հաշմանդամություն ունեցողների, հերոսածին մայրերը՝ բողոքավոր որդեկորույսների, տարիներով պայքարող արցախցիները՝ անտուն փախստականների, երիտասարդներն ու ուսանողները՝ չկողմնորոշված մոլորյալների, որոնց ապագայի տեսլականը Հայրենիքը լքելն է»,–նշել է Կարապետյանը:
Նա նշել է, որ այս իշխանությանը հաջողվեց գրեթե ամբողջությամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային մթնոլորտը, քանի որ «բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են «քերելու» առարկայի, իսկ գործարարին՝ թշնամու»:
«Այս ամենը բերեց վերջին յոթ տարիների ընթացքում առավելապես զրո հավելյալ արժեք արտադրող ընկերությունների ստեղծման, իսկ օտարերկրյա ներդրողների համար դարձանք ոչ հետաքրքիր և անհեռանկարային երկիր»,–շեշտել է Կարապետյանը:
Գործարարը նշել է, որ ներկա իշխանությունները հարված են հասցրել նաև լրատվական դաշտին` իրենց առաքելությունը պատվով կատարող լրագրողներին փորձելով մեկուսացնել և հանրային խոսքի հարթակները լցնել աղբով։
«Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել, նույնիսկ առաջին անգամ հայ տղամարդն անզոր եղավ պաշտպանելու իր կնոջ և դստեր արժանապատվությունը»,–շեշետել է գործարարը։
Նա նշել է, որ այս ամենի դեմ պայքարը շարունակվելու է և աղքատությունն ու աղբը մաքրվելու են երկրից։