Լավրովը մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների հարձակումները ՀԱԵ-ի դեմ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հանդես է եկել Ղրղզստանում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։ Նա, ի թիվս այլ բաների, գնահատական է տվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Իրադարձություններն այդ երկրում նրա ներքին գործն են, բայց հարձակումները եկեղեցու դեմ մտահոգություն են առաջացնում։ Եկեղեցին միշտ եղել է հայ հասարակության առանցքային հենարաններից մեկը, և մենք բնավ չէինք ցանկանա, որ այդ եկեղեցին ենթարկվի չարդարացված հարձակումների՝ առանց որևէ լուրջ հիմնավորման»,- հայտնել է նախարարը։

News.am