Միհրան Մախսուդյան․ Ես դեմ եմ եղել միակողմանի սահմանազատմանը և դեմ եմ լինելու միշտ

Հրապարակվել է «Սրբազան պայքարի» ակտիվիստ Միհրան Մախսուդյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից։

«Ես՝ Միհրան Մախսուդյանս, դեմ եմ եղել միակողմանի սահմանազատմանը և դեմ եմ լինելու միշտ, քնի որ ուզում եմ իմ երկիրը տեսնեմ անկախ և ազատ։ Ես ամբողջ իմ գիտակցական կյանքը նվիրել եմ հայրենիքիս և ժողովրդիս և շարունակելու եմ անմնացորդ նվիրված մնալ Հայաստան աշխարհին։

Ես երբեք ոչ մի հակաօրինական գործողություն չեմ արել և չեմ անում և չեմ անելու։ Ես միշտ պայքարել եմ հանուն ժողովրդի և հայրենիքի և երբեք ինձ թույլ չեմ տա որևէ հանցավոր արարք ուղղված իմ ժողովրդի դեմ։ Բոլոր լրատվական մեքենաներով և իշխանական քարոզչամեքենաներով տարածվող լուրերը հերյուրանքներ են, աղերս չունեն իրականության հետ և նպատակ են հետապնդում ինձ լռեցնելու, որպեսզի դյուրին դարձնեն իրենց հակահայկական ծրագիրը»,– ասվում է նամակում։

News.am