Կրեմլը մեկնաբանել է Ադրբեջանում ռուս լրագրողների ձերբակալությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանում ռուս լրագրողների ձերբակալությունը։

«Ռուս լրագրողների կալանավորումը չի համապատասխանում Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների ընդհանուր ընդունված կանոններին և ոգուն», - ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ Կրեմլը ակնկալում է, որ լրագրողները շուտով ազատ կարձակվեն՝ անմիջական բանակցություններից հետո։

Ռուսական «Սպուտնիկ Ադրբեջան» և Ruptly լրատվամիջոցների լրագրողների ձերբակալման մասին հայտնի է դարձել երեկ։

Բաքվում նրանց անվանել են «ԱԴԾ գործակալներ»։

News.am