Զախարովա․ Ռուսաստանի դեսպանին դեռևս թույլ չեն տալիս այցելել Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիներին
Մենք խնդրել ենք Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցների կողմից Ռուսաստանի քաղաքացիներին այցելելու հնարավորություն ընձեռել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելել Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»։
«Մենք ակնկալում ենք, որ նրանք, որոնք ցանկանում են փչացնել երկկողմ հարաբերությունները, կխուսափեն հետագա սադրիչ քայլերից։ Այս քայլերը լուրջ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին և մենք, իհարկե, կոչ ենք անում ադրբեջանական կողմին միջոցներ ձեռնարկել միջպետական հարաբերությունների մակարդակին վերադառնալու համար։ Մենք համոզված ենք, որ բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով», - նշել է նա։
News.am