ԱՐԴՇԻՆԲԱՆԿՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ MASTERCARD BUSINESS ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի 16-ին Արդշինբանկն ամփոփեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը։ Բանկի Youtube-յան պաշտոնական ալիքում կազմակերպվեց և անցկացվեց նվերների օնլայն խաղարկություն։ Պատահականության սկզբունքով ընտրված հաջողակները շահեցին 3 հատ Apple MacBook Air 13 M4, իսկ գլխավոր մրցանակն էր 5-օրյա ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ երկու անձի համար։
Անդրադառնալով խաղարկության նախապատմությանը, նշենք, որ 2025 թվականի առաջին կեսին՝ հունվարի 3-ից մինչև մայիսի 31-ը, Արդշինբանկի կողմից կազմակերպված ակցիայի շրջանակներում բանկի իրավաբանական անձ և ԱՁ (անհատ ձեռնարկատեր) հաճախորդներին տրամադրվել են անվճար Mastercard Business քարտեր` 5 տարի անվճար սպասարկմամբ։ Այս քարտերը հնարավորություն են տալիս վճարել կազմակերպության ծախսերը և կատարել կորպորատիվ գնումներ: (քարտի մանրամասները)։
Օրեր առաջ կայացած խաղարկությանը հնարավորություն ունեին մասնակցելու բոլոր այն քարտապանները, ովքեր հայտարարված ակցիայի ընթացքում կկատարեին առնվազն 5 անկանխիկ գործարք՝ հանրագումարային նվազագույնը 300,000 ՀՀ դրամի չափով։
Ինչպես փոխանցեցին Արդշինբանկի մամլո ծառայությունից, հատկանշական էր, որ հաղթող ընկերություններից մեկը ֆուտբոլային գործակալություն է, որը զբաղվում է տաղանդավոր երեխաների հավաքագրմամբ և զարգացմամբ։ Խոսելով գործակալության հիմնադրի հետ տեղեկացանք, որ երեխաները շուտով մեկնելու են արտերկիր՝ մասնագիտական վերապատրաստման նպատակով և շահած Apple MacBook Air-ը կարևոր աջակցություն կլինի գործակալության աշխատանքների արդյունավետ կազմակերպման և շարունակական զարգացման համար։
Նշենք նաև, որ Արդշինբանկի շարունակական դիջիթալիզացիայի արդյունքում բանկն իր հաճախորդ իրավաբանական անձանց այս պահին առաջարկում է նաև Ardshinbank Mobilebusiness բջջային հավելվածը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ։
Արդշինբանկի ՓՄՁ ծառայություններից օգտվելու պայմանների մանրամասները հետևյալ հղմամբ։
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, ՓՄՁ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկը սպասարկում է ավելի քան 410,000 հաճախորդի՝ 2,200-ից ավելի աշխատակիցների աջակցությամբ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 71 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։
Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: