Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը անվանակոչել Թալեաթի պատվին

Թուրքիան առաջարկում է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջան» անցակետը վերանվանել և անվանակոչել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի պատվին։

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Համապատասխան օրինագիծը Թուրքիայի Ազգային ժողով է ներկայացրել թուրքական ազգայնական İYİ («Լավ կուսակցություն») կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն։

Օրինագիծը ստորագրել են 28 պատգամավորներ։ Թուրքիան սա անվանել է քայլ, որն ուղղված է «երիտասարդ սերնդի մոտ պատմական գիտակցության դաստիարակությանը և պետության «պատվավոր անցյալի» և պատմական ժառանգորդականության մասին հիշեցնելուն»։

Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկն էր։ 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում նրան սպանեց հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլիրյանը։ Գերմանիայի դատարանում Թեհլիրյանը հայտարարել էր. «Ես մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ»։ Գերմանիայի դատարանն արդարացրել էր նրան։

Sputnik Արմենիա