Իսրայելի օդուժը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային Ջեզզին շրջանում գտնվող Լիթանի գետի հունի երկայնքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լիբանանյան ռազմադաշտային աղբյուրին։

«Ջեզզինի շրջանում իսրայելական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Լիթանի գետի հունի երկայնքով գտնվող Վարդիա բնակավայրի մոտ, ինչպես նաև Ալ Մահմուդիա և Ջարմուկ բնակավայրերի ուղղությամբ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի տվյալներով՝ մի շարք հարվածներ են հասցվել նաև Դեյր Սերյան բնակավայրի ծայրամասում գտնվող Մարջայուն շրջանում, նույնպես Լիթանի գետի հունի մոտ:

Լիբանանի առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ իսրայելական անօդաչու սարքը հարձակվել է մեքենայի վրա Բեյրութի հարավային մուտքի բանուկ մայրուղում, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են։

Հրադադարի մասին համաձայնությունը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 27-ին, ձեռք է բերվել ավելի քան մեկ տարվա ռազմական գործողություններից հետո, որոնք սկսվել էին 2023 թվականի հոկտեմբերին, երբ «Հզբոլլահ» շարժումն ակտիվացրեց ճակատը Իսրայելի հետ սահմանին՝ ի աջակցություն Գազայի հատվածի։

Հետագայում զորքերի դուրսբերման ժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի փետրվարի 18-ը։ Չնայած պաշտոնական հրադադարին, իսրայելական բանակը պարբերաբար հարվածներ է հասցնում Լիբանանի տարբեր շրջանների, այդ թվում՝ Բեյրութի արվարձանների ուղղությամբ:

Sputnik Արմենիա