2025-07-04 16:47
Լրատվական գործակալություններ
Պակիստանի վարչապետ․ Ադրբեջանը մեզ աջակցել է Հնդկաստանի հետ վերջին հակամարտության ժամանակ
Geo.tv-ի փոխանցմամբ՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն օկուպացված Լեռնային Ղարաբաղում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Շարիֆը շնորհակալություն է հայտնել Ալիևին Հնդկաստանի հետ վերջին հակամարտության ժամանակ Ադրբեջանի կողմից Պակիստանին ցուցաբերված աջակցության համար։
Նա ասել է, որ Պակիստանը նույնպես շարունակական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին «դժվարին ժամանակներում», նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ պատերազմը։
News.am