ՄԱԿ-ը մեկնաբանել է Sputnik Ադրբեջանի լրագրողների կալանավորումը Բաքվում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը մեկնաբանել է Sputnik Ադրբեջանի լրագրողների կալանավորումը Բաքվում։

Կառույցից հայտարարել են, որ ուշադիր հետևում են իրավիճակին։ Գերագույն հանձնակատարի վարչությունը մտահոգված է նաև Ադրբեջանում մամուլի ազատության հետ կապված իրավիճակով։

«Գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը բազմիցս հայտարարել է, որ ընդհանուր առմամբ մտահոգված է Ադրբեջանում մամուլի ազատության իրավիճակով և լրագրողների ձերբակալությամբ», ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ հավելել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին։

Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մաս կազմող Sputnik Ադրբեջան գործակալությունում անհիմն 7 մարդու են ձերբակալել: Ավելի ուշ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանավորվել են չորս ամսով։ Մյուս հինգին ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ։

Sputnik Արմենիա