Պաշտպան․ Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը մնաց անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանը Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ։ Այս մասին սոցցանցում հայտնել է նրա պաշտպան Հովհաննես Քոչարյանը։

Ավելի վաղ Բագրատյանին մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքում բռնության կոչեր անելու համար։

Իր ելույթում Բագրատյանը, մասնավորապես, ասել էր. «Ձեր ուժով, հզորությամբ հեռացրեք այս իշխանությունը։ Սա ի՞նչ ինքնասպանություն է, որ գործում է ազգը»։

Դատարանը նրան արդարացրել էր այս տարվա մարտի 6-ին։ Մեղադրող կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել արդարացման վճռի դեմ։

Sputnik Արմենիա