Վաղ առավոտյան իրավապահները մտել են ՀԷՑ

Վաղ առավոտյան` ժամը 08.00-ի սահմաններում, իրավապահները մտել են նաև ՀԷՑ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և խուզարկություն են իրականացնում։

«Իրավապահներն աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գլխամաս»,– հայտնեց ՀԷՑ–ի մամուլի պատասխանատուն։