2025-07-08 13:07
Լրատվական գործակալություններ
Հաջիև․ Հայաստանի հետ խնդրահարույց հարցերը քննարկում ենք ուղիղ, առանց միջնորդի
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է։ Եթե նայեք մեր սահմաններին, կտեսնեք խաղաղություն և կայունություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը, որը դեռևս պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ կետեր: Ամեն դեպքում, լավ է, որ մենք Հայաստանի հետ ունենք երկկողմ կապ։ Խնդրահարույց հարցերը քննարկում ենք ուղիղ, առանց միջնորդի։ Հաջողվել է մեր հարաբերությունները ռազմական բախումից տեղափոխել քաղաքական վեճի դաշտ»,- ասել է նա։
«Այո, մեր միջև վեճը պահպանվում է, բայց հարևան երկրների միջև վեճերը երբեմն լիովին նորմալ են։ Մենք ունենք դիվանագիտություն և երկխոսություն՝ վեճերը լուծելու համար»,- ասել է Ալիևը օգնականը։
Aysor.am