2025-07-08 19:45
Լրատվական գործակալություններ
Զատուլինը Ռուս ուղղափառ եկեղեցուն կոչ է արել արձագանքել Փաշինյանին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը զարմացած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին Ռուս ուղղափառ եկեղեցու արձագանքի բացակայությունից:
Զատուլինն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող լռել.
«Ինձ զարմացնում է, որ, առաջին հերթին՝ ռուս ուղղափառ եկեղեցին, չի արտահայտվել։ ՀԱԵ-ն հնագույն քրիստոնեական եկեղեցի է։ Անտարբերությունն այստեղ անթույլատրելի է»,- ասել է նա:
AuroraNews.am