2025-07-09 11:35
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ-ը հուսով է` Հայ առաքելական եկեղեցու հետ կապված իրավիճակը կլուծվի իրավական ընթացակարգով
ՄԱԿ-ը հուսով է, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք հույս ունենք, որ իրավիճակը կկարգավորվի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում», – ասել է Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի՝ հայ հոգևորականների ձերբակալությունների և Հայ առաքելական եկեղեցու վրա գործադրվող ճնշման վերաբերյալ հարցին։
Դյուժարիկը նաև նշել է, որ գլխավոր քարտուղարի գրասենյակը տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում։
Sputnik Արմենիա