Ռուստամյանը և Սաղաթելյանը Պետդումայի խմբակցությունների հետ քննարկումներ են ունեցել

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանն ու Իշխան Սաղաթելյանը Մոսկվայում հանդիպումներ են ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է Իշխան Սաղաթելյանը։

«Հանդիպել ենք «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի, ինչպես նաև Դաշնային Ժողովի Պետական Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի և իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի գլխավորած պատվիրակության հետ»,- գրել է Սաղաթելյանը։

Նա նշել է, որ հանդիպումների ընթացքում ռուս գործընկերների հետ քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Sputnik Արմենիա