Մոսկվայի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Իբրահիմովին արտաքսում են Ռուսաստանից
Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովին այսօր արտաքսում են Ռուսաստանից, հայտնում է Shot-ը:
Ավելի վաղ՝ հունիսի 18-ին, Իբրահիմովը զրկվել էր քաղաքացիությունից՝ «Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք ստեղծող գործողություններ կատարելու համար»: Հուլիսի 4-ին Իբրահիմովին ձերբակալել էին երկրում գտնվելու կանոնները խախտելու համար։
Նախնական տվյալներով՝ ներկայումս նա գտնվում է «Շերեմետևո» օդանավակայանում և Բաքու կմեկնի մոտակա չվերթով։
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները սրվել են հունիսի 27-ին Եկատերինբուրգում էթնիկ ադրբեջանցիների մի շարք ձերբակալություններից հետո: Հուլիսի 1-ին Բաքվում ձերբակալվել և կալանավորվել են ութ ռուսաստանցիներ, որոնց մեղադրում են Իրանից թմրանյութերի տարանցման, արգելված նյութերի առցանց առևտրի և կիբեռխաբեությունների համար:
Sputnik Արմենիա