ԱՄՆ կոնգրեսական․ Խորապես մտահոգված եմ Հայաստանում այլախոհների կալանավորմամբ

ԱՄՆ կոնգրեսական, հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը խորապես մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով։ Այս մասին կոնգրեսականը գրառում է արել X-ի իր էջում։

«Խորապես մտահոգված եմ վերջերս հայ այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների կալանավորմամբ: Հայաստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են ժողովրդավարություն կառուցելու մեր ընդհանուր հանձնառության վրա»,- գրել է Շերմանը։

Կոնգրեսականը նշել է, որ այսօր նա իր մտահոգություններն է հայտնել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին։

Sputnik Արմենիա