Դատախազությունը պահանջում է Արթուր Սարգսյանից բռնագանձել 8 գույք և շուրջ 2 մլն դրամ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը»,–նշված է հայտարարության մեջ։

Դատախազությունը պահանջում է Արթուր Սարգսյանից բռնագանձել 6 անշարժ գույք, 2 շարժական գույք, 6 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 2 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ:

Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը հուլիսի 8-ին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, նույն օրը ԱԺ–ն բավարարեց նաև նրան ազատազրկելու միջնորդությունը։

Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։

Հուլիսի 9–ին Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց։

Sputnik Արմենիա