Արցախցիները հանրահավաք են հրավիրում ՀՀ կառավարության շենքի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատության հրապարակում նստացույց անող արցախցիների խումբը հուլիսի 13-ի ուշ երեկոյան եկել է ՀՀ կառավարության շենքի մոտ՝ բողոքի ակցիան շարունակելու։

 


Ցուցարարների թվում են ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

Հրապարակ են մտցվել ոստիկանական ուժեր։ Խորհրդի տվյալներով՝ Մարգարյանին սպառնացել են ձերբակալել։

Արդյունքում խորհուրդը որոշել է հուլիսի 14-ին, ժամը 10:30-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրել։

Նշենք, որ հուլիսի 12-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանրահավաք է կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում։ Նրանք պահանջում էին լուծում տալ իրենց սոցիալական խնդիրներին, բարձրացրել են Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաև հայրենիք անվտանգ վերադարձի հարցը։ Այնուհետև նախաձեռնող խումբը որոշել է գիշերել այնտեղ։ Ոստիկանությունը թույլ չի տվել նրանց վրաններ տեղադրել, սակայն բանակցություններից հետո հաջողվել է քնապարկեր բերել։ Ակտիվիստները գիշերն անցկացրել են հրապարակում։

Sputnik Արմենիա