Մեծամորի ատոմակայանը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

Հայկական ատոմային էլեկտրակայանը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Տեղեկությունը հայտնում է ՀԱԷԿ–ի մամուլի ծառայությունը։

«2025 թվականի պլանային նախազգուշացնող վերանորոգման աշխատանքներից հետո hուլիսի 13-ին՝ ժամը 03:58-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի 3-րդ տուրբոգեներատորը միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին նախատեսվածից մեկ օր շուտ»,– ասված է հաղորդագրությունում։

Այս պահին ԱԷԿ-ը բնականոն գործում է՝ անվտանգության և հուսալիության բոլոր չափանիշների պահպանմամբ։

Հիշեցնենք` պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները սկսվել էին մայիսին։ Աշխատանքներին մասնակցել են ՀԱԷԿ-ի մասնագետները, ինչպես նաև հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Չեխիայից, Խորվաթիայից, Սլովակիայից և Ուկրաինայից։

Sputnik Արմենիա