«Տաշիր»․ Կրկեսի բացումը ընթանում է բնականոն հունով
Մինչ բացման պաշտոնական արարողությունը՝ Երևանի կրկեսի շենքում ընթանում են վերջին աշխատանքները։ NEWS.am-ին «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից հայտնել են, որ բոլոր գործընթացներն ընթանում են իրենց բնականոն հունով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշ Telegram-ալիքներում և ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել բացման վերաբերյալ հնարչավոր ձգձգման մասին, դրանք կապված են դատական հայցի հետ։
«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայության ղեկավար Զառա Աջեմյանը հերքել է այդ տեղեկությունները՝ ընդգծելով, որ բոլոր գործընթացները ընթանում են հաջորդաբար և առանց խափանումների։ Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները ընթանում են համալիր կերպով և ընդգրկում են բոլոր այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են լիարժեք գործարկման համար։ «Մանրամասները կհայտարարվեն մոտ ժամանակներս»,— հավելել է նա։