Արա Աբրահամյան․ Փաշինյանը կաթողիկոսի նոր թեկնածու է փնտրում
Հայաստանի վարչապետ ՆիկոլՓաշինյանըՀայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ինհայտնելէ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կդառնան կաթողիկոս (ներկայիս Գարեգին Երկրորդի փոխարեն – խմբ.)։
Գնումէ նրանց մոտ, համոզում՝ «Դեմ ելեք (եկեղեցու ղեկավարությանը), ամեն ինչ կանեն ձեզ համար»,-ասել է Աբրահամյանը։
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ Եկեղեցին ուժեղ է։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանին առաջնորդում է այն մտավախությունը, որ եկեղեցին ընտրություններում կոնսոլիդացնի Փաշինյանի դեմ տրամադրված ընտրողներին։
«Իհարկե, նա մտավախություն ունի, որ եկեղեցին կմիավորի հայերին և կասի՝ «մի քվեարկեք նրա օգտին»»,-կարծում է Արա Աբրահամյանը:
News.am