Փաշինյան․ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները այլևս չեն լինի այնպիսին, ինչպես եղել են նախկինում

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ գնահատականն այն է, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները այլևս չեն լինի այնպիսին, ինչպես եղել են նախկինում։ Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերությունները պետք է լինեն վատ։ Ես կարծում եմ, որ դրանք պետք է լինեն լավ, շատ ավելի լավ, քան նախկինում ունեցել ենք։

Իհարկե, կան որոշակի ահազանգեր, որ Ռուսաստանը էս է պլանավորում, էն է պլանավորում։ Ես անկեղծ ասած, հակված չեմ նման լուրերի ու գնահատականների հավատալ, բայց եթե որևէ խնդիր լինի, մենք դրանք մեր ռուս գործընկերների հետ կխոսենք, կքննարկենք, լուծումներ կփորձենք գտնել»։

News.am