Իսրայելի բանակը հարվածել է Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի համալիրին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի մուտքին հարված հասցնելու մասին:

«Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Դամասկոսում սիրիական ռեժիմի գլխավոր շտաբի մուտքերը։ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հետևել Սիրիայի հարավում խաղաղ դրուզների դեմ ծավալվող իրադարձություններին և գործողություններին: Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան՝ գրոհում է այդ շրջանը՝ պատրաստվելով իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների», - ասված է ՑԱԽԱԼ-ի՝ X սոցցանցում հրապարակած հաղորդագրության մեջ:

Հուլիսի 16-ին Իսրայելի դրուզական համայնքների ղեկավարները հայտարարել են զանգվածային գործադուլ սկսելու մասին՝ ի պաշտպանություն իրենց սիրիացի հավատակիցների, որոնք Սիրիայի հարավում հարձակման են ենթարկվել կառավարական զորքերի կողմից: Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է սիրիական իշխանամետ ուժերի վրա ավելացնել հարձակումները, եթե նրանք չդադարեցնեն Սուվեյդա նահանգում դրուզների նկատմամբ հարձակումները և չլքեն Սիրիայի հարավային այդ շրջանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հայտնի էր դարձել Սուվեյդա նահանգի դրուզական մի շարք բնակավայրերի վրա զինյալների հարձակման մասին, ինչի հետևանքով փակվել էր նաև նահանգը Դամասկոսին կապող մայրուղին: Դրուզական ինքնապաշտպանական ջոկատները խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար մարտի են բռնվել զինյալների հետ։ Երկու կողմից էլ կան զոհեր, վիրավորներ և գերիներ։ Մարտերը շարունակվում են։

Sputnik Արմենիա