«Չկասկածեք՝ վաղը կասի՝ ե՞ս եմ Արցախը հանձնել, վարչապետն է հանձնել». Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նիկոլը շարունակում է դեռ լսել պարոն Աշոտյանի մասին, ինչն իրեն նյարդայնացնում է։ Կարծում եմ՝ իր ասած վնգստացող դատավորներին էլ է հստակ ազդակ, որ՝ «քաղաքական բանտարկություններն ու հալածանքները ձեզ մոտ ոնց որ թե լավ չեն ստացվում, իմ սրտով չեն, քանի որ պարոն Աշոտյանը դեռ հոդվածներ է գրում, խոսում է, ու ես դա լսում եմ, ինձ դա նյարդայնացնում է»։ Այսօր հստակ ասաց, որ այդ քաղաքական հալածանքները պետք է ուժգնանան։ Նիկոլի վնգստացող դատավորներն անպայման աչալուրջ կլինեն այս խոսքերին, և կալանքի փոփոխության ժամանակ չզարմանաք, որ լինի Արմեն Աշոտյանի կալանքի փոփոխություն, որ արգելվի նրան իր փաստաբանների միջոցով լրատվականներին փոխանցել հոդվածներ»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

 

Ըստ Աննա Մկրտչյանի՝ Նիկոլ Փաշինյանի սուրբ երրորդությունը կեղծավորությունը, դավաճանությունն ու սրբապղծությունն է «Սրա մասին էր այս ամենը։ Բոլոր նախադասությունները, որոնք ասվում են ինքնիշխանության ու անկախության մասին, լկտի ստի ու անբարոյականության դրսևորումներ են»։

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը թուրքական ինքնավստահությամբ ծաղրում է հայերին բոլոր լրատվականների էկրաններից «Չկասկածեք՝ վաղը կկանգնի, կասի՝ ես ե՞մ Արցախը հանձնել, վարչապետն է հանձնել, ես ե՞մ ՀՀ-ն ծախել, վարչապետն է արել, ես ե՞մ նենց կառավարել ՀՀ-ն, որ հայտնվի թուրքական տիրապետության տակ, վարչապետն է կառավարել»։

Aravot.am