Նեբենզյան Սիրիային Իսրայելի հարվածները «անընդունելի» է անվանել

Ռուսաստանը անընդունելի է համարում Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքում, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Անընդունելի է», - լրագրողներին ասել է ռուս դիվանագետը՝ պատասխանելով այս թեմայի վերաբերյալ հարցին։

Ավելի վաղ սիրիական Syria TV հեռուստաալիքը հայտնել էր, որ իսրայելական ինքնաթիռները մի շարք ավիահարվածներ են հասցրել Դամասկոսի կենտրոնում գտնվող Գլխավոր շտաբի շենքին, հարվածներ են եղել նաև նախագահական պալատի տարածքում:

Արաբական Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ Դամասկոսի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, 34-ը՝ վիրավորվել։

Sputnik Արմենիա