2025-07-17 17:30
Լրատվական գործակալություններ
Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ պետի պաշտոնից
Ռոմանոս Պետրոսյանը ազատվել է պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին այսօր որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որոշման համաձայն` ՊՎԾ պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՊՎԾ պետի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը։
Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ցանկանում է նշանակել ՀԷՑ–ի կառավարիչ։
Նշենք, որ հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։
Sputnik Արմենիա