Էրդողանն Իսրայելն ահաբեկչական պետություն է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իսրայելն ահաբեկչական պետություն է անվանել Սիրիայի կառավարական օբյեկտներին ՑԱԽԱԼ-ի հարվածներից հետո:

«Վերջին երկու օրերին Իսրայելն իր հանցավոր գործողությունները տեղափոխել է Սիրիա՝ դրուզներին պաշտպանելու պատրվակով։ Իսրայելը ահաբեկչական պետություն է, որը չի ճանաչում օրենքը, իրավունքը և սկզբունքները»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը ազգին ուղղված ուղերձում:

Նա հավելել է, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի մասնատումը, իսկ Իսրայելի ագրեսիան այսօր ամենամեծ խնդիրն է տարածաշրջանի համար:

«Նրանք, ովքեր կհետևեն Իսրայելի օրինակին, վաղ թե ուշ կհասկանան, որ հսկայական սխալ են թույլ տվել հաշվարկներում։ Ինչպես երեկ մենք թույլ չէինք տալիս Սիրիայի ապաինտեգրումը, նույն կերպ էլ մենք դա թույլ չենք տա ոչ այսօր, ոչ վաղը»,-հայտարարել է նա։

Sputnik Արմենիա