Իշխող ուժը չի երաշխավորում, որ սակագինը չի թանկանա. ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ենթադրում է, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա։ Մի քանի լրատվամիջոցների հետ ասուլիսում նա հիշեցրեց, որ ՏԿԵ նախարարը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն կարողացել երաշխավորել, որ սակագինի չեն բարձրացնի առնվազն 2 տարի։
«ԱԺ-ում, եթե չեմ սխալվում, երկու անգամ հնչել է այդ հարցը, Հ1-ի եթերում՝ ևս մեկ անգամ։ Հարցը եղել է՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ գոնե երկու տարի հոսանքը չի թանկանա։ Բայց իշխող ուժը չի կարողացել երաշխավորել։ Սամվել Կարապետյանը 10 տարի սակագինը չի բարձրացրել (չի դիմել հանձնաժողովին՝ թանկացնելու)` չնայած եղել են բազմաթիվ պատճառներ, և ևս 10 տարի չէր թանկացնելու», – ասաց Դավիթ Ղազինյանը։
Sputnik Արմենիա