Եղել է հաքերային հարձակում. «Աէրոֆլոտ»-ի համակարգային խափանման դեպքով քրգործ է հարուցվել

Հաքերային հարձակման հետևանքով «Աէրոֆլոտ» ավիաընկերության տեղեկատվական համակարգում խափանման փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ համակարգչային տեղեկատվությանը չարտոնված մուտք գործելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Դատախազի ստուգման նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի (համակարգչային տեղեկատվությանը չարտոնված մուտք) հատկանիշներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնել ենք, հուլիսի 28-ին «Աէրոֆլոտը» խափանում է ունեցել իր տեղեկատվական համակարգերում: Գրանցվել են Շերեմետևոյից և Պուլկովոյից չվերթերի զանգվածային ուշացումներ:

ArmTimes.com