Ինչո՞ւ Լայչակին չգնալ Արցախ

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

«Ես պատրաստ եմ ամեն ինչ անել հակամարտության լուծման որոնման հարցում օգտակար լինելու համար», - Երեւանում մամուլի ասուլիսին այս մասին ասաց Միրոսլավ Լայչակը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին՝ պատրաստ է արդյոք նա մեկնել Ղարաբաղ եւ տեղում տեսնել ինչով եւ ինչպես են ապրում մարդիկ:

«Ես լիովին վստահում եմ Մինսկի խմբի համանախագահներին եւ դեսպան Կասպրշիկին: Ամեն ինչ անում եմ նրանց հետ սերտ համակարգմամբ», - հավելեց Լայչակը:

Խոսելով կարգավորման սկզբունքների մասին՝ նա հիշեցրեց երեք միջազգայնորեն ճանաչված սկզբունքների մասին՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշամն իրավունքի, ուժի չկիրառման կամ դրա սպառնալիքի մասին: Սա այն ճարտարապետությունն է, որի վրա պետք է կառուցվի կարգավորումը, նշեց Լայչակը:

Խոսելով բանակցաային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին, ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

Основная тема:
Теги: