Բախումներ են տեղի ունենում Օպերային թատրոնի մոտ

Այսօր վերսկսվել են օպերայի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

Դա հանգեցրեց բախումների օպերայի սրճարանների աշխատակիցների և ոստիկանների միջև։ Այս պահին ցուցարարները փորձում են փակել Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկը։ Ցուցարարներից մեկի առողջական վիճակը վատացել է։

Հիշեցնենք, որ Օպերայի սրճարանների հարակից տարածքում իրավիճակը նախօրեին առավոտից լարվել էր։ Ընթանում էին սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ, ինչն առաջացրել էր դրանց սեփականատերերի դժգոհությունը:

Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր Օպերայի ազգային ակադեմիական թատրոնին հարող սրճարանները և ռեստորանները վերացնելու և այդ տարածքում կանաչ գոտին վերականգնելու մասին։

Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ Ազատության հրապարակին հարող հողատարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտներն իրազեկում են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։

Основная тема:
Теги: