2019-03-15 10:53
Լրատվական գործակալություններ
20-ից ավելի քաղաքացի բերման է ենթարկվել
Օպերային հարակից տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող 22 քաղաքացի է բերվել ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Նրանցից 6-ը ազատ են արձակվել»,-նշեցին ոստիկանության մամուլի ծառայությունից
Հիշեցնենք, որ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել, որի արդյունքում 19 քաղաքացի էր բերվել ոստիկանության տարբեր բաժիններ. նրանք ավելի ուշ ազատ էին արձակվել։