Համահայկական խաղերի կրակը կվառվի օգոստոսի 5-ին

Մարտի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը:

Նիստի ընթացքում կազմկոմիտեի անդամները քննարկել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր և հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Այս տարի լրանալու է խաղերի անցկացման քսանամյակը և ակնկալվում է մարզիկների աննախադեպ մասնակցություն, ինչի մասին է վկայում նախնական հայտերի մեծ քանակը: Ծրագրում ընդգրկված են լինելու 17 մարզաձև, որից 14-ը օլիմպիական են: