2019-03-25 19:59
Լրատվական գործակալություններ
Ջրհեղեղ Իրանում․ 11 զոհված, տասնյակ հազարավոր տուժածներ
Առնվազն 11 մարդ զոհվել է, 35-ը տուժել Իրանի հարավ-արևմուտքում Շիրազ քաղաքում ջրհեղեղի պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, IRNA գործակալությանը հայտնել են երկրի արտակարգ վարչությունից։
Ջրհեղեղը քանդել է Շիրազի «Ղուրանի դարպասի» հյուսիսային մուտքը:
Վարչությունից նաև հայտնել են, որ տվյալ տարածք են ուղարկվել շտապօգնության մեքենաներ։