Բունդեսթագը առաջիկայում վավերացնելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջիկայում քննարկվելու ու, բնականաբար, հաստատվելու է Գերմանիայի խորհրդարանում, այսօր «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին. 10 տարի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հայաստանում» թեմայով քննարկմանն ասաց Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը։

«Ապրիլի 4-ին համաձայնագիրը հերթական անգամ քննարկելու ենք Բունդեսթագում ու, բնականաբար, նաև հաստատելու ենք այն։ Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայում ևս այն հաջողությամբ կհաստատվի», - ասաց Ալբերտ Վայլերը։

Նա ընդգծեց, որ այս համաձայնագիրը պարունակում է նախկինում քննարկված, սակայն չստորագրված Ասոցացման համաձայնագրի տարրեր։

Основная тема:
Теги: