Brexit-ը կարող է չեղարկեն
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մտադիր է հաջորդ երկուշաբթի՝ ապրիլի 1-ին, քննարկել Brexit-ի չեղարկման պետիցիան, հայտնել է The Independent թերթը:
Հաղորդվում է, որ Համայնքների պալատի պետիցիայի կոմիտեն նշում է, որ փաստաթուղթը, որը կառավարությանը կոչ է անում հրաժարվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համար «50-րդ հոդվածի» իրականացումից՝ հավաքված ստորագրությունների թվով ռեկորդային է դարձել բոլոր այն հանրագրերի թվում, որոնք հրապարակված են բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի և կառավարության կայքում:
Brexit-ի չեղարկման հանրագիրը նախօրեի երեկոյի դրությամբ հավաքել էր 5,85 մլն ստորագրություն:
Նաև խորհրդարանը ապրիլի 1-ին կքննարկի ևս երկու հանրագիր, որոնք վերաբերում են Brexit-ի շուրջ նոր հանրաքվե անցկացելուն (120 հազար ստորագրություն) և ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի պարտադիր դուրս գալուն՝ անկախ Բրյուսելի հետ գործարքի կնքումից (140 հազար ստորագրություն):