Երկակի ստանդարտներն անընդունելի են

Ղարաբաղի և Ղրիմի իրադարձությունների գնահատման ժամանակ երկակի ստանդարտներն անընդունելի են. Շարմազանով: Մարտի 29-ին «Ժամանակակից միջազգային պրակտիկայում ազգերի ինքնորոշման իրավունքը. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա, Ղարաբաղի և Ղրիմի հետ կապված քաղաքական գործընթացների դժվարությունները խորհրդային իշխանությունների քաղաքականության արդյունք են: «1921 և 1954 թթ. որոշումները հակասում էին ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Իսկ այն նշանակում է ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը, ինչն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում», - ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:

Շարմազանովը մատնանշեց Ղարաբաղի և Ղրիմի նմանությունը հերոսական պատմության, իրավունքների համար պայքարի տեսանկյունից:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Ղարաբաղի ժողովրդի պայքարի արդյունքը եղավ հանրաքվեի խաղաղ անցկացումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը:

Նշենք, որ մարտի 29-ին Երևանում տեղի են ունենում միջոցառումներ, որոնք նվիրված են Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման 5-ամյակին:

Основная тема:
Теги: