Կիևը արգելել է ուղիղ ավիաչվերթերը Ռուսաստան

Ուկրաինան արգելել է ցանկացած ուղիղ ավիաչվերթ Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Համապատասխան որոշումը կայացրել է Ուկրաինայի նախարարների կաբինետը` ՆԳՆ-ի նախաձեռնությամբ:

Հաղորդվում է, որ արգելքը մտցվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահի թեկնածու Յորի Բոյկոն և նրա կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկն այցելել են Ռուսաստան:

Արգելքը կշրջանցի միայն թռիչքները, որոնք անհրաժեշտ են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի առաքելությունն ապահովելու համար: