Ռուբեն Հակոբյան․ Դիվանագիտական վտանգավոր գրոհ՝ Արցախի ուղղությամբ

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է Վիեննայում Մարտի 29-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններին, տեղեկացնում է aysor.am-ը։

Քաղաքագետը տարակուսում է, թե ինչու Մինսկի խմբի հայտարարության մեջ տեղ չի գտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը վերաբերում էր հրադադարի ամրապնդմանը և ինչը բազմիցս խախտել է Ադրբեջանը։

Նախկին պատգամավորը ողջունում է պաշտպանության նախարարի՝ Նյու-Յորքում արած հայտարարությունը։

Քաղաքական գործիչն իր մտահոգությունն է հայտնում հասարակության մեջ ձևավոևրված ատելության մթնոլորտի նկատմամբ, ինչն արդյունք է իշխանությունների վարած պառակտողական քաղաքականության։

Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և մենք պարտավոր ենք մեր ներուժը մոբիլիզացնել այդ մարտահրավերին դիմակայելու համար։

Основная тема:
Теги: