2019-04-05 11:18
Լրատվական գործակալություններ
«Սպայկայի» տնօրենը ձերբակալվել է
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալության մասին լուրը համապատասխանում է իրականությանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նաև հաստատել է, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը ընկերությունում ստուգումներ է անցկացրել:
Ավելի վաղ Hraparak.am-ը գրել էր, որ իրավապահներն այցելել են «Սպայկա» ընկերություն եւ ինչ-որ գործողություն են իրականացրել։ ժամը 22։00-ի սահմաններում «Սպայկայի» տնօրեն եւ սեփականատեր Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է։ Գործողությունն իրականացրել է ՊԵԿ-ը։