Պատմական հայրենիքի ուղեցույց

Կալիֆոռնիական Գլենդել քաղաքում ապրիլի 9-ին կկայանա Մեթյու Կարանյանի «Հայկական բարձրավանդակ» գրքի շնորհանդեսը՝ հայտնում է Asbarez-ը։

Աղբյուրի համաձայն, 312 էջանոց գիրքը պատկերազարդված է լուսանկարներով եւ ծառայում է որպես ինքնատիպ ուղեցույց՝ հայերի պատմական հայրենիքով, ներառյալ Արեւմտյան Հայաստանը, որն այժմ գտնվում է Թուրքիայի կազմում։

Գիրքը ապրիլի 11-ին կներկայացվի նաեւ Ֆրեզնոյում Կալիֆոռնիական պետական համալսարանում։ Մեթյու Կարանյանը ԱՄՆ-ում ապրող հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Նա իրավագիտություն է դասավանդում Փասադենա քաղաքում։ Մի քանի տարի նա դասավանդել է նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանում։