Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Ռուանդա

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուանդա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ արտգործնախարարը որպես բանախոս ելույթ է ունենալու Կիգալիում կայանալիք «Կվիբուկա 25» միջազգային վեհաժողովին: Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին:

Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Ռուանդայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, ԱԳ նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի շրջանակներում նախարար Մնացականյանը այցելելու է «Smart Africa» կենտրոն: