2019-04-05 14:54
Լրատվական գործակալություններ
Ցեղասպանության մասին իրազեկման ամիս
Ամերիկյան Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը ապրիլը հայտարարել է ցեղասպանության մասին իրազեկման ամիս։ Այս մասին Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ԱՀԱԿ) տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում։
Փաստաթղթում Ջարեդ Փոլիսը նշել է ցեղասպանության հարցի ուսումնասիրության կարեւորությունը։
Ինչպես ընդգծվում է փաստաթղթում, Կոլորադոյի նահանգային իշխանությունները դատապարտում են ազգային, ցեղային եւ կրոնական հողի վրա կատարված հանցագործությունները։