Պուտինը կհանդիպի Էրդողանի հետ Մոսկվայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերություններն ավելի են ամրապնդվում:

Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, Էրդողանի խոսքով՝ այժմ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդում է նկատվում բոլոր ոլորտներում:

Թուրքիայի նախագահն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Սիրիայում իրավիճակը, ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը:

Հիշեցնենք, որ այսօր Էրդողանը մեկնում է Ռուսաստան: Իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը կքննարկվեն տնտեսական ու քաղաքական հարցեր:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որը Ռուսաստանից կստանա այդ տեսակի զենիթահրթիռային համալիրներ: