Անկարայի և Իզմիրի քաղաքապետեր են հաստատվել ընդդիմադիր թեկնածուները

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Անկարայի և Ստամբուլի ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուներ Մանսուր Յավաշը և Թունչ Սոյերը։ Երկու թեկնածուներն էլ ստացել են ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NTV հեռուստաալիքին, տեղեկացնում է News.am։

Ավելի վաղ իշխող «Արդարություն և զարգացում» կուակցությունը բողոքարկել էր մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնցում հաղթել էր ԺՀԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ ԿԸՀ-ն հաշվարկում է ձայները։

Իշխող ԱԶԿ-ն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է Թուրքիայի 39 նահանգներում, մասնավորապես՝ նրա թեկնածուները հաղթել են Բուրսայի, Գազիանթեփի, Տրապիզոնի, Սամսունի, Քայսերիի քաղաքապետերի ընտրություններում։ ՀԺԿ թեկնածուների օգտին ընտրողներն իրենց ձայնը տվել են 21 նահանգում, որոնց մեջ՝ Անկարան, Ստամբուլը, Իզմիրը, Անթալիան, Ադանան։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որոնք Թուրքիայում անցկացվում են հինգ տարին մեկ, ընտրվում են քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գյուղական և շրջանային համայնքապետեր ու գյուղխորհուրդների պատգամավորներ։