2019-04-09 15:47
Լրատվական գործակալություններ
Ավելի քան 70 կոնգրեսականներ Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձև են ներկայացրել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը և Գաս Բիլիրակիսը Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձև են ներկայացրել:
Բանաձևին աջակցել են ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսականներ, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Կոնգրեսականներն առաջարկել են Վաշինգտոնի քաղաքականության մեջ մի շարք նոր դրույթներ մտցնել, ներառյալ Հայց ցեղասպանության ճանաչման նպատակով որոշակի քայլերի իրականացմանն ուղղված միջոցառումներ:
Բանաձևի հեղինակները ԱՄՆ իշխանություններին կոչ են անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կանխել հանցագործության ժխտման փորձերը և գիտակցել Հայց ցեղասպանության պատմության թեման ուսուցանելու անհրաժեշտությունը՝ այն նպատակով, որպեսզի ապագայում համանման երևույթները կանխվեն: