2019-04-11 10:39
Լրատվական գործակալություններ
Իտալիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Իտալիայի խորհրդարանը ունի 432 պատգամավոր:
Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանության հարցն օրակարգում ներառելու միաձայն առաջարկով հանդես էր եկել նախօրեին: Որպես առաջարկի նպատակ նշվել էր «Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը և դրա միջազգային ճանաչմանը հասնելը»:
Դա հարուցել էր Թուրքիայի զայրույթը, որի պատճառով Իտալիայի դեսպանին կանչել էին ԱԳՆ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: